«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Խոսք «Տիրամոր որդեգիրներ» խմբին (Աստված ամեն ինչ տեսնում է)

Խոսք  «Տիրամոր որդեգիրներ»  խմբին  (Աստված ամեն ինչ տեսնում է)
24.08.2023 | 13:53

«Եվ ամենն էլ նույն հոգևոր կերակուրը կերան։ Եվ ամենն էլ նույն հոգևոր խմելիքը խմեցին, որովհետև այն հոգևոր վեմիցն էին խմում, որ գնում էր նորանց հետ, և այն վեմն էր Քրիստոսը։ Բայց Աստված նրանցից շատերին չհավանեց, որովհետև անապատում փռված ընկան»։

Այսօր Հայ ժողովուրդն է իրեն պահում անապատում փռված ընկածի պես։

Հայրենիքը Աստծո ամենամեծ նվերն է, Հայրենիքից թանկ միայն Հայրենիքն է բովանդակ Տիեզերքում։ Իսկ մեր ժողովուրդը անապատում փռվածի պես նայում է, թե Նեռից սերված մի պիղծ իսանակերպ, շլացած ոսկու փայլից, ինչպես է Հայի Հայրենիքը տանում կորստյան։ Աստված չի կարող տանել, Աստված չի կարող ներել մեր ժողովրդի այդ երիցս արգահատելի վարքը։

Աստված ամեն ինչ տեսնում է, Աստված կսիրի և կընդունի մեր ժողովրդին միայն այն դեպքում, երբ մեր ժողովուրդը ոտքի ելնի և իր ոտքերի տակ ավարտի Նեռից սերված իսանակերպի գոյությունը։

Բարեկամնե՛ր, ես խոնարհումով կվերաբերվեմ ձեր գորովագութ ջանքերին, եթե ձեր աղոթքներն ու աղերսներն Աստծուն հղելուց առաջ հարստացնեք մեր ժողովրդի խոհով ու խոսքով, մեր հիվանդ ժողովրդին բուժելու և ոտքի հանելու վսեմ առաքելությամբ։

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 1686

Մեկնաբանություններ